25.11.2024
Փորձագետ. Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի միջև Սիրիայում կոալիցիայի ստեղծումը դժվար իրականանալի է
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իրանական ավիաբազան բարձրացնում է ՌԴ-ի ավիահարվածների արդյունավետությունը

Իրանական ավիաբազան ՌԴ-ի համար ավելի հարմար է, քան Օսեթիայում գտնվող Մոզդոկի ավիաբազան: Այդ մասին Sputnik-ին հայտարարել է անվտանգության հարցերով փորձագետ Եվգենի Միխայլովը՝ մեկնաբանելով ռուսական զինվորականների գործողությունները Սիրիայում:

Ռուսական ռմբակոծիչները տեղակայվել են իրանական Համադան ավիաբազայում ու այնտեղից հարվածներ են հասցնում սիրիացի ահաբեկիչների ուղղությամբ: Փորձագետը նշել է, որ այդ կերպ երկու անգամ կրճատվում է ճանապարհը դեպի թիրախ ու բարձրանում է Սիրիայում ու Հալեպում ավիացիոն հարվածների արդյունավետությունը:

Նա հավելել է, որ ռազմավարական ռմբակոծիչների անվտանգությունը պակաս կարևոր հանգամանք չէ, իսկ դա այն հարցադրման պատասխանն է, թե ինչու դրանք չեն տեղակայվել սիրիական Լաթաքիայում: