25.11.2024
Մեկնարկել են ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2016» զորավարժությունները
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի միջև Սիրիայում կոալիցիայի ստեղծումը դժվար իրականանալի է

Թուրքիան մտադիր է Իրանի ու ՌԴ-ի հետ քննարկել սիրիական ահեբեկիչների դեմ պայքարի համար կոալիցիա ստեղծելու հարցը:Այդ նպպատակով Էրդողանը մեկնելու է Թեհրան:Միաժամանակ այցը նպաստելու է Թուրքիայի ու Իրանի մերձեցմանը: Երկու երկրները ձգտում են գերակայության հասնել տարածաշրջանում, ինչից էլ առաջանում են տարաձայնությունները:

Քաղաքագետ, ռուս-թուրքական հարաբերությունների մասնագետ Ալեքսանդր Սոտնիչենկոյի խոսքով, Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի միջև Սիրիայում կոալիցիայի ստեղծումը թեորապես հնարավոր է, սակայն պրակտիկորեն շատ բարդ իրականացման համար:

Սոտնիչենկոն նշել է, որ առանցքային խաղացողների մոտ այդպիսի կոալիցիայի ձևավորումն անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար: "Թուրքիան շարունակում է աջակցել մի ուժերի սիրիական հակամարտությունում, իսկ Իրանն ու ՌԴ-ը՝ այլ ուժերի: Ելնելով Հալեպի մոտ ստեղծված իրավիճակից Անկարան չի հրաժարվել գրոհայիններին աջակցելուց", - փոխանցում է նրա խոսքերը ВЗГЛЯД-ը:

Ըստ նրա, Թուրքիայի ու Արևմուտքի հարաբերություններում բարդ ժամանակներ են, ու Էրդողանը հասկանում է, որ անհրաժեշտ է դաշնակցային հարաբերություններ կառուցել ՌԴ-ի ու Իրանի հետ: Նա հավելել է, որ դեռևս վաղ է խոսել Անկարայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խզման մասին՝ դրա համար Մոսկվան ու Թեհրանը Էրրդողանին պետք է առաջարկել ՆԱՏՕ-ին այլընտրանք: