25.11.2024
Գյուլենի ուրվականն Ադրբեջանում. Բաքվի համալսարանից 50 թուրք աշխատող է հեռացվել
prev Նախորդ նորություն

Մեկնարկել են ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2016» զորավարժությունները

ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 13-ից ՌԴ-ում է գտնվում ՀՀ զինված ուժերի օպերատիվ խումբը: Զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին ՌԴ Պսկով քաղաքում:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, բարձրացվել են մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները: Բացման արարողության ընթացքում արձանագրվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը տարեցտարի առավել ներդաշնակ և փոխհամաձայնեցված են իրականացնում առաջադրված խնդիրները: Այս առումով կարևորվել է նմանաբնույթ զորավարժությունների անցկացումն ու բարձր է գնահատվել մասնակից պետությունների ներկայացուցիչների համատեղ աշխատանքը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը մասնակցում են կառույցի անդամ պետությունների շուրջ 7000 զինծառայողներ, ներգրավված է շուրջ 1000 միավոր ցամաքային և օդային տեխնիկա:

ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016 թվականի պլանի համաձայն: Հայաստանը ներկայացնող սպաներն ընդգրկված են զորավարժության ղեկավարության ու հրամանատարության կազմում: Զորավարժությունը կտեւի մինչեւ օգոստոսի 19-ը: