22.06.2025
Սեմյոն Բաղդասարով. Իրանը ՌԴ-ին է փոխանցել Համադան ավիաբազան Սիրիայում իրավիճակի շտկման համար
prev Նախորդ նորություն

Գյուլենի ուրվականն Ադրբեջանում. Բաքվի համալսարանից 50 թուրք աշխատող է հեռացվել

Բաքվի Кавказ համալսարանից 50 թուրք աշխատող է հեռացվել՝ Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու մեջ մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով։ Ասյ մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

«Աշխատանքից ազատվածները Թուրքիայի քաղաքացիներ են, նրանց թվում կան դասախոսներ, բաժինների ղեկավարներ, դեկաններ։ Նրանք մինչև տարեվերջ կլքեն Ադրբեջանը և կվերադառնան Թուրքիա։ Նրանց տեղում արդեն նոր նշանակումներ ենք արել», - լրագրողներին հայտնել է համալսարանի ռեկտոր Էլմար Հասիմովը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության խոսնակ Էլդար Սուլթանովը երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Գյուլենի ադրբեջանցի համակիրների նկատմամբ։
Մեկնարկել են ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2016» զորավարժությունները
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին