25.11.2024
Ղազախստանի նախագահը կայցելի Երևան եւ Բաքու
prev Նախորդ նորություն

Սեմյոն Բաղդասարով. Իրանը ՌԴ-ին է փոխանցել Համադան ավիաբազան Սիրիայում իրավիճակի շտկման համար

Ռուսական հեռահար ավիացիայի ռմբակոծիչներմ այժմ Սիրիայի տարածքին հարվածներ են հասցնելու Իրանի տաչածքից: Ռուսական ինքնաթիռներն օգտվելու են Համադան ավիաբազայից:

Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ իրանցիները հասկանում են, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ու հատկապես Հալեպի մոտ ստեղծվել է ծանր իրավիճակ ու Իրանը հետաքրրքված է այն շտկելու մեջ: Սակայն նրանք չունեն այն տեխնիկական հնարավորությունները, որ ունի ՌԴ-ը: Ըստ նրա, այդ պատճառով իրանցիները ՌԴ-ին են տրամադրել Համադան ավիաբազան:

Նրա խոսքոց, Սիրիայում պատերազմի ավարտը դեռ հեռավոր ապագայում է: Հալեպի մոտ Ջեբհատ ան-Նուսրային ու այլ խմբավորումներին զգալի օգնություն է տրամադրվել այդ թվում Թուրքիայի տարածքից: Նրանք ստացել են մեծ քանակությամբ ամերիկյան հակատանկային միջոցներ, փոխանցում է mk.ru կայքը:

Փորձագետը նշել է, որ իրավիճակը կարող է էականորեն փոխվել, եթե փակվեն Ազազ ու Ջալալբրուզ անցակետերը: