22.04.2025
Իսպանիայի Ալիկանտե քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Նաղդալյան. Սերժ Սարգսյանի դիրքորոշումն է իրավիճակը հանգուցալուծել խաղաղ բանակցային ճանապարհով

Հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն այն է, որ իրավիճակը ՊՊԾ գնդի գրավման շուրջ պետք է հանգուցալուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստի ավարտին հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Վերջինիս խոսքով, իշխող ուժի դիրքորոշումն այն է, որ «հայը հայի վրա չպետք է կրակի, նոր զոհեր չպետք է ունենանք»:

«Իշխանություններն անում են ամեն հնարավորը իրավիճակը խաղաղ բանակցային ճանապարհով հանգուցալուծելու համար: Բայց այսօր չպետք է խոսել զիջումների մասին, հարկավոր է առանց նոր արյունահեղության հարցը կարգավորել»,- ասել է նա:

ԱԺ փոխնախագահը նաև հայտարարել է, որ բոլորիս համար շատ կարևոր է կարողանալ ճիշտ դասեր քաղել իրավիճակից:
Հովիկ Աբրահամյանը հեռանում է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան