22.04.2025
Նաղդալյան. Սերժ Սարգսյանի դիրքորոշումն է իրավիճակը հանգուցալուծել խաղաղ բանակցային ճանապարհով
prev Նախորդ նորություն

Հովիկ Աբրահամյանը հեռանում է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ ինչպես նախապես ասել էր՝ հեռանում է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից:

«Ուզում եմ հիշեցնել, քանի որ ես Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն եմ, ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ես հայտարարել եմ, որ հրաժարվելու եմ խորհրդի նախագահի պաշտոնից: Առաջիկա խորհրդի նիստում կառաջարկեմ Կրթության և գիտության նախարարության հետ միասին քննարկենք խորհրդի նախագահ ընտրելու հարցը»,- ասաց նա:

Բացի այս, գործադիրը նաև հաստատեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում ընտրված Ռուբեն Կառլենի Միրզախանյանի ընտրության և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Կորյուն Լուկաշի Աթոյանի ընտրության արդյունքները:
Նպաստի չափը կբարձրանա 1000 դրամով՝ էլէներգիայի սակագնի թանկացումը մեղմելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան