27.11.2026

Հայաստանի պետական քաղաքականությունը հասել է «բարոյահոգեբանական զրոյացման» կետին

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը երեկ եղել է նաեւ հայ–ադրբվեջանական «քաղաքացիականների» հերթական հանդիպման հյուր։ Բնականաբար, նա խոսացած կլինի «խաղաղության» մասին։


Հետաքրքիր է, իսկ Աղդամն «իր հայրենիք» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն՝ ադրբեջանական կողմի մասնակիցները։ Երեւի թե ոչ։ Բայց էականը դա չէ։ Էականն այն է, որ նրանք հաստատ կհիշեն դա։ Կհիշեն, ու պարզ է, թե ինչ կմտածեն՝ լսելով Սիմոնյանի ներկայիս դիրքորոշումները, առանց նրան անցյալի մասին որեւէ հիշեցման։


Պարզապես՝ կլսեն ու կհիշեն, թե նույն մարդը ինչ դիրքորոշում է ունեցել նախկինում։ Եվ արդեն թերեւս դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմտածեն, թե նրա ներկայիս խոսքն ինչ արժեք կունենա ադրբեջանական ներկայացուցիչների այդ լսարանի առաջ։


Ու հիմա պրոյեկտեք այս պատկերը լայն քաղաքական շրջանակի վրա, Հայաստանի քաղաքական իշխանության խոսքի արժեքը Ադրբեջանի եւ նաեւ մյուս քաղաքական դերակատարների համար, հաշվի առնելով նախկին «խոսքերն» ու գրառումները։ Դա ըստ էության «բարոյահոգեբանական զրոյացման» կետն է, որին հասել է Հայաստանի ներկայիս պետական քաղաքականությունը։ Ու դա է, որ գործնականում մեծագույն մի խնդիր է հայկական պետականության համար, դրա միջազգային դերակատարման եւ սուբյեկտության համար։


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

Թեմայի այլ նորություններ