Իշխանությունները շարունակում են դատարկ խոստումներով «ուրախացնել» Երևանին
Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։
17.04.2026
«Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Մեզ բոլոր հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը՝ կլինի տնտեսական, թե քաղաքական, սին են։ Որևէ մեկին չի հաջողվելու դա անել։ Նրանք, ովքեր ուզում են խաթարել ՀՀ-ՌԴ բարեկամությունն ու եղբայրությունը, էդ մարդիկ պարզապես ինոստրաննի ագենտ են»: Սա հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում:
Նիկոլ Փաշինյանն այսպես ասած «փուռն» է տալիս «արեւմտամոլ» ուժերի՞ն: Բայց չէ՞ որ այդ ուժերը նրա դաշնակիցներն են, որովհետեւ նրանք պայքարում են ընդդիմադիր ուժերի դեմ, այդ ուժերին որակում են «ռուսամետ», «ռուսաստարուկ», «ռուսահպատակ»: Չէ որ «արեւմտամոլները» կամ այսպես ասած «արեւմտամետները» այդպիսով օգնում են Նիկոլ Փաշինյանին: Հիմա փաստորեն նա հայտարարում է, որ ովքեր ուզում են հայ-ռուսական հակադրություն, նրանք «ինոագենտ» են:
Կրկնեմ, բավական է լսել քաղաքական եւ այսպես ասած քաղաքացիական սուբյեկտներին, ու ակնհայտ է, թե ով է արտահայտվում հակառուսական շեշտադրումով: Ըստ այդմ պարզ է, որ այն, ինչ ասում է Փաշինյանը, վերաբերում է արեւմտամետներին, որոնք նրա դաշնակիցն են ընդդիմության դեմ պայքարում: Ուրեմն հարց է առաջանում, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը իր դաշնակիցներին հռչակում «ինոագենտ»:
Բայց, առաջին հայացքից զարմանալի այս հանգամանքը գործնականում այդքան էլ զարմանալի չէ: Նիկոլ Փաշինյանին շատ ձայն է պետք, կարեւոր է ամեն մի ձայնը, քանի որ կա վարկանիշի լուրջ խնդիր: Հետեւաբար, նրան պետք են նաեւ «դաշնակիցների» ձայները:
Նույնիսկ զարմանալի չի լինի, եթե մոտ ապագայում նրանցից շատերի վերաբերյալ դաշտում հայտնվեն նաեւ որոշակի կոմպրոմատային բնույթի նյութեր:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան
Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։
17.04.2026
Ֆրանսիան առանձնահատուկ եմ համարում նաեւ այնտեղ հայկական համայնքի ինստիտուցիոնալ ներկայությամբ, դրա բավականին խորը եւ արդյունավետ հետագծով:
17.04.2026
Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն այսուհետ կիրառվելու է համաֆինանսավորման սկզբունքով՝ ծախսերի 20 տոկոսը ֆինանսավորելու են բուժառուները, 80 տոկոսը՝ պետությունը։
17.04.2026