17.04.2026

«Անվճար» բժշկության ժամկետը սպառվում է հունիսի 7-ի ընտրություններից հետո

«Հրապարակ» թերթը գրում է.


«Վերջին օրերին ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում իրենց զգուշացնում են, թե առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն այսուհետ կիրառվելու է համաֆինանսավորման սկզբունքով՝ ծախսերի 20 տոկոսը ֆինանսավորելու են բուժառուները, 80 տոկոսը՝ պետությունը։


Առողջապահության համակարգում կասկածներ կան, որ սա նախընտրական քարոզչության մաս է կազմում և հունիսի 7-ից հետո դադարելու է գործել, քանի որ այն պահուստային ֆոնդի հաշվին է գործում, որը կսպառվի։ Առողջապահության նախարարությունից հերքեցին համաֆինանսավորման և ծրագրի դադարեցման մասին լուրերը»։


 

Թեմայի այլ նորություններ