Իշխանությունը կորցնելու վախը թելադրում է քաղաքական հռետորաբանությունը
ՔՊ-ից հնչող հայտարարություններից երևում է, որ իրենց համար սարսափելին ոչ թե առկա անկայուն խաղաղության խաթարումը կամ հնարավոր պատերազմն է՝ այլ իրենց իշխանազրկումը:
20.03.2026
«Հրապարակ» թերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանը, որ ընտրություններին ընդառաջ միլիարդավոր պարգեւավճարներով փորձում է պետական ապարատը դարձնել իր հավատարիմ էլեկտորատը, այդպես էլ չի ընկալվում շարքային պետական ծառայողների կողմից, անգամ նրանց կողմից, ովքեր ՔՊ-ին են համակրում։
Գերատեսչություններում աշխատող մեր ծանոթները պատմեցին, որ նախարարություններում ակտիվ քննարկում են ՔՊ-ի «ուրախ ավտոբուսը» եւ հատկապես Փաշինյանի անբռնազբոս կերուխումն ուղիղ եթերում, թե ինչպես է երկու կողմով ծամելով` կարկանդակ, սուջուխ, լավաշ ուտում: Իրար մեջ փսփսում են, թե երբ ենք խելքը գլխին, լուրջ ղեկավար ունենալու եւ ազատվելու այս կրկեսից։
Ի դեպ, ոմանք անգամ կասկածում են, թե Փաշինյանը պահքի մեջ է, որովհետեւ միջին վիճակագրական տնային տնտեսուհին էլ գիտի, որ կարկանդակի՝ նույն պեռաշկու խմորի մեջ նաեւ մածուն են լցնում, իսկ պահքի մենյուում պետք է բացառել կենդանական ծագման սնունդը։
ՔՊ-ից հնչող հայտարարություններից երևում է, որ իրենց համար սարսափելին ոչ թե առկա անկայուն խաղաղության խաթարումը կամ հնարավոր պատերազմն է՝ այլ իրենց իշխանազրկումը:
20.03.2026
Ընդդիմությունը կդառնա միասնական, ընդդիմությունը կունենա իմաստ, եթե սեփական ժողովրդին հանի պատերազմով վախեցնելու և խաղաղությամբ սպառնալու` նիկոլական ծուղակից։
20.03.2026
Մարդը չի կարող նեղմիտ լինել ներսում, եւ լայնախոհ՝ դրսում:
20.03.2026