
Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում․ ներդրում միջազգային իմիջի՞ մեջ, թե՞ անիմստ ծախս
Օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ աշխարհահռչակ փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը։
04.08.2025Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հուլիսի 31-ին հայտարարել է, որ իր կառավարությունը դիտարկում է Շենգենյան գոտու առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր դադարեցումը մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար։ Տուսկի խոսքում հիշատակվել է նաև Հայաստանը՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստան-ԵՄ միջև նման ռեժիմ առհասարակ դեռ գոյություն չունի։
Հայաստանը միայն վերջերս է սկսել առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունները Եվրամիության հետ, իսկ գործընթացի տևողությունը մնում է բաց։ Լավատեսական կանխատեսումներով՝ հնարավոր է արդյունքի հասնել 2–3 տարում, սակայն ավելի պահպանողական գնահատականները նշում են 6–7 տարվա կամ ավել սպասման անհրաժեշտություն՝ կախված նրանից, թե ԵՄ ներսում ինչ մթնոլորտ կտիրի միգրացիոն քաղաքականության, անվտանգային ռիսկերի և արտաքին ճնշումների հարցում։
Տուսկի կողմից Հայաստանի հիշատակումը զարմանք է հարուցում՝ հաշվի առնելով, որ որեւէ համաձայնագիր գոյություն չունի, հետևաբար՝ չկայացած վիզային ռեժիմ հնարավոր չէ դադարեցնել։ Սակայն մտահոգիչ է հատկապես այն փաստը, որ Լեհաստանը, որպես ԵՄ-ում ամենաանսխալորեն հակառուսական դիրքորոշում ունեցող երկիր, այժմ պատրաստ է վերանայել նույնիսկ գործող առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար՝ խաթարելով տարիներ շարունակ ձևավորված վստահությունը։
Տուսկը իր առաջարկը հիմնավորել է ազգային անվտանգության նկատառումներով՝ պնդելով, թե նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիները ենթակա են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման։ Նա ընդգծել է «կազմակերպված հանցախմբերի» խնդիրը՝ մասնավորապես վկայակոչելով վրացի խմբավորումները, սակայն հավելել է, որ սա ազգության հատկանիշ չէ։
Առանձին հատվածում Տուսկը անդրադարձել է Կոլումբիայի քաղաքացու կողմից իրականացված հրկիզումների գործին, որը, ըստ Լեհաստանի իշխանությունների, կապված է ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Հայտնի է նաև, որ վիզային սահմանափակման հնարավոր ռիսկին կարող են ենթարկվել Վենեսուելայի և Կոլումբիայի քաղաքացիները։
Օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ աշխարհահռչակ փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը։
04.08.2025Պետրոսյանն անձամբ այցելել էր Գյումրի և Վանաձոր՝ ներկայացնելու նորանշանակ ղեկավարներին։ Այդ գործողությունները բուռն արձագանք ստացան ընդդիմության շրջանում։
04.08.2025