24.06.2025

Պատերազմը վերջացա՞վ. հակառակը՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Պատերազմը վերջացա՞վ:


ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը գրել է, որ Իրանն ու Իսրայելը համաձայնել են հրադադար սկսել ու դադարեցնել «12-օրյա պատերազմը»։ Ավելին, նա շնորհակալություն է հայտնել կողմերին տղամարդկության, իմաստնության և դիմադրողականության համար։


Իրանի արտգործնախարարն ասում է, որ ոչ մի հրադադար չկա, բայց եթե Իսրայելը դադարեցնի հարվածները, Իրանը նույնպես այդպես կվարվի։ Ըստ մեդիայում հայտնված տվյալների՝ բանակցություններում այս անգամ հիմնական միջնորդ է եղել Կատարը, ում տարածքի վրա երեկ հրթիռներ էր արձակում Իրանը։


Մի խոսքով, սա շատ տարօրինակ ու խճճված բանակցային գործընթաց է, որը բնորոշ է Մերձավոր Արևելքին։


Եթե բուն ռազմական գործողությունները դադարեն, դա իհարկե շատ լավ է։ Բայց դժվար է պատկերացնել, որ հիբրիդային պատերազմը կավարտվի (այդ թվում, օրինակ՝ Իրանը ներսից պառակտելու փորձերը)։
Ճիշտ հակառակը։

Էնպես որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։


Թուրքագետ Վարուժան Գեղամյան


 

Թեմայի այլ նորություններ