24.06.2025

ՀԷՑ-ի թեման զուտ սեփականության խլման պրոցես չէ

Իշխող ուժի ղեկավարը գրառմամբ նշել է, որ ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է։


Այն, որ գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարձակումները վաղուց առարկայական փուլ էին մտել, առաջինը դրսևորվել էր նրա կալանավորմամբ:


Հաջորդիվ նրա սեփականություն համարվող ընկերություններում ստուգումներն էին, որոշ դեպքերում` գործունեության կասեցումները:


ՀԷՑ-ի թեման զուտ սեփականության խլման պրոցես չէ, այն Հայաստանի ներդրումային միջավայրի և բիզնես հնարավորությունների վիճակի բնութագրիչն է:


Իշխող ուժն ազդակներ է հղում ներքին և արտաքին բիզնես խաղացողներին առ այն, որ իշխանության քմահաճույքով ցանկացած բիզնես կարող է խլվել, իսկ մարդկանց ներդրումները` զրոյացվել:


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Թեմայի այլ նորություններ