Փորձագետ Դմիտրի Եգորչենկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է պահպանել իր ներկայությունը Սիրիայում: Նրա խոսքով, ամերիկյան ռազմական օբյեկտները շատանում են հատկապես Սիրիայի հյուսիսում, հյուսիս-արևելքում; Ըստ նրա, ԱՄՆ-ն այժմ հակահրթիռային համակարգի տարրեր է կառուցում Սիրիական Քրդստանում ու պատրաստվում է Սիրիայի հյուսիսում անթռիչք գոտի ստեղծել: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կփորձի հիբրիդային տարբեր մոդելներով պահպանել իր ներկայությունը Սիրիայում: