Սաուդյան Արաբիան, Իսրայելն ու ԱՄՆ-ն ցանկանում են ցանկացած գնով կանգնեցնել Իրանին: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ֆյոդոր Լուկյանովը՝ մեկնաբանելով Օմանի ծոցում երկու տանկերների վրա հարձակման հետ կապված իրավիճակը: Նա նշել է, որ Պոմպեոն ու Բոլթոնն այդ հարձակման համար մեղադրում են Իրանին, չնայած ոչ մի փաստ դրա հետ կապված առկա չէ: Ըստ նրա, ԱՄՆ-ն ցանկանում է հոգեբանական և տնտեսական ճնշումներով ստիպել Իրանին գնալ զիջումների: Նա հավելել է, որ դա Թրամփի մարտավարությունն է՝հարձակվել և այնուհետև նահանջել՝սպասելով արդյունքների: