Իրանը բացահայտել է լրտեսական ցանց, որը գործել է երկրի ատոմային և պաշտպանական օբյեկտներում: Այդ մասին հայտնում է երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայիլիին հղումով: Նշվում է, որ ցանցը բացահայտվել է անցած տարի` իրանական անվտանգության ծառայությունների ջանքերով: Լրտեսների մեծ մասը կալանավորվել է: