Ադրբեջանի բռնապետը ջախջախեց Նիկոլի ու ՔՊ-ի "ամենահիմնավոր" պնդումները. "Արցախը տանք, որ Հայաստան մնա", "150 հազար արցախցիներին զոհաբերենք, որ 3 միլիոն հայ ապրի"։ Բացահայտեց նաև նիկոլների "խաղաղության պայմանագրի" օրակարգն ու Ադրբեջանի պահանջները. "Ժամանակակից Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և բռնի կերպով վտարվել իրենց պատմական հայրենիքից"։ Իսկ իրականում, Նիկոլը Արցախը հանձնելով, գոյաբանական վտանգի առջև կանգնեցրեց Հայաստանի Հանրապետությունը։ Մինչ չարաբաստիկ 2018-ը, հաղթանակած ու արժանապատիվ ազգի մասնիկն էի, հիմա՝ իշխանազավթերի կարգած ազգ- նահատակի։ Մեզ իրոք փրկություն է պետք…փրկություն այս իշխանություններից և դա միակ ճանապարհն է ապրելու… Ես այլ անելիք չունեմ: Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան