Արխիվ - 2026.07.06
Դատախազությունը պահանջում է խզել Սևանի ափին հողամասի վարձակալության պայմանագիրը
Համապատասխան միջնորդագիրն արդեն ուղարկվել է «Սևան» ազգային պարկի տնօրինությանը և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին:
13:03
Խուզարկություններ են ընթանում Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 70 հասցեներում
Լայնածավալ գործողությունների կենտրոնում են հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունն ու նրան փոխկապակցված բիզնես կառույցները:
13:00
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը ստացել է կառավարության ֆինանսավորումը
Հայաստանի կառավարությունը հաստատել է Երևանի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 650 միլիոն դոլար արժողությամբ ծրագրերի խոշոր փաթեթը:
11:53
Հայաստանի կառավարությունը չի դիտարկում ԵԱՏՄ դուրս գալու սցենար. նախարար
Նրա խոսքով՝ իշխանությունները հաշվարկել են բոլոր հնարավոր սցենարները, և ռիսկային գոտում հայտնված արտահանման ծավալը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 1,8 տոկոսը:
11:34
«Ուժեղ Հայաստանից» հետո «Հայաստան» դաշինքը ևս վերցնում է ԱԺ մանդատները
Դաշինքի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ մանդատներից կամավոր հրաժարվելը կդիտվի որպես անպատասխանատվություն պետության և իրենց վստահության քվեն տված ընտրողների նկատմամբ։
11:10
Փաշինյանը մեկնել է ՌԴ՝ Երևանում Ծառուկյանի տան խուզարկությունների ֆոնին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի:
10:59
Միշուստինն ու Փաշինյանը բանակցություններ կվարեն Եկատերինբուրգում
Ընդգծվում է, որ այս աշխատանքային այցը Նիկոլ Փաշինյանի առաջին ուղևորությունն է Ռուսաստան՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտից ի վեր:
09:40
Նարեկ Կարապետյանը բացատրել է մանդատները վերցնելու որոշումը
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ընդդիմության համար մանդատի նշանակությունը միայն խնդիրներն են ու պայքարը, և այնտեղ «վայելելու բան չկա»:
09:37
Խուզարկություններ Գագիկ Ծառուկյանի տանը. ուժայինները շրջափակել են նրա առանձնատունը
Քաղաքական գործչի փաստաբանների մուտքը տարածք արգելված է:
09:25