Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացրել
Հուլիսի 8-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
00:43
Հուլիսի 8-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
00:43
Կրեմլում անընդունելի են համարում վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
18:39
Այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել Վրաստան- Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը:
17:46
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սինգապուրի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի Հանրապետության Սինգապուրի զբոսաշրջության խորհրդի միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր:
17:34
2019-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի ճանապարհներին զոհվել է 122 մարդ:
17:30
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ դիմել են Մարտի 1-ի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին: Այս մասին տեղեկությունը հաստատեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի հայտնել:
17:10
Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել:
17:03
ՀՅԴ-ն որոշել է մասնակցել Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Արցախի կազմակերպության շրջանային ժողովը:
16:06
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:
15:47
Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ ԱՀ Նախագահական և Խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան:
14:18
Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից:
13:26
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
13:01
«Ռուսթավի 2»-ի դեմ ակցիաների ֆոնին երեկ դադարեցվել է հեռուստաալիքի հեռարձակումը, վերականգնվել է միայն այսօր առավոտյան։ Հեռուստաընկերության հեռարձակումը դադարեցնելու մասին պարզաբանում չի տրվել։
12:41
Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի հոգու հետ միասին «բուրավետ» պերֆորմանս է արել քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական մուտքի մոտ լցնելով ինչ-որ տեղից բերված աղբը։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել ք Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ հակոբ Կրապետյանը:
12:05
Tbilisi Pride միջոցառման շրջանակներում ԼԳԲՏ համայնքի «արժանապատվության երթը», որը նախատեսված էր անցկացնել այսօր, կրկին հետաձգվեց:
10:30
Առավոտյան Թբիլիսիից վերադարձած ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանի տեղեկատվությամբ՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
10:28