Փաշինյանը պարեց Շուշիում՝ միանալով «Կարին» համույթի շուրջպարին (լուսանկար, տեսանյութ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուշիում Գագիկ Գինոսյանի «Կարին» համույթի շուրջպարին միացավ: Այնտեղ կազմակերպվել էր հյուրասիրություն, Նիկոլ Փաշինյանը շրջում էր սեղաններով, և շնորհավորում էր ներկաներին՝ Շուշիի 27-ամյա ազատագրման տոնի առիթով: 17:53
Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Քիչ առաջ Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: 17:32
Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: 16:44
Դժվար կլինի գերագնահատել Շուշիի դերն ազատամարտում. Միրզոյանը՝ Աշոտ Ղուլյանին Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների նախագահների հանդիպումը: 16:41
Շուրջ 10 հազար լուսանկար. «Անմահ գունդ»-ը քայլեց Երեւանի ու ՀՀ ինը քաղաքների փողոցներով Երեւանում մայիսյան եռատոնի առթիվ անցկացվեց Անմահների գնդի քայլերթ։ Այն մեկնարկեց Երեւանի Ազատության հրապարակից։ Մասնակիցները քայլեցին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան քառօրյայի հերոսների նկարները ձեռքներին, որոնք քայլերթի վերջում տեղադրեցին Նելսոն Ստեփանյանի արձանի մոտ՝ ծաղիկներ խոնարհելով եւ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։ 16:37
Եռատոնը կարեւոր է. Ստեփանակերտում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 16:29
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը կմեկնարկի մայիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը կմեկնարկի մայիսի 13-ին: 15:22
Չէի պատկերացնում, որ ՀՀ-ում Հաղթանակի տոնը նշվում է այսպիսի ջերմությամբ. ՌԴ դեսպան Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը զարմացած է ՀՀ-ում Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա տոնական միջոցառումների մասշտաբից ու ջերմությունից: 12:39
Պատերազմի փորձությունը ամուր հիմք է ՌԴ և ՀՀ համագործակցության համար. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Մայիսի 9-ի առթիվ: 12:34
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երեւանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք. Փաշինյան Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երեւանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք, որոնց մի մասը համայնքային նշանակության փակված մանկապարտեզների տարածքներ են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ 09:23