Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական մասի ղեկավարության փոփոխություն է տեղի ունեցել։ Տնօրեն է նշանակվել Ալեքսեյ Բուտիրսկին, հայտնում է մամուլի ծառայությունը: Ներքին ծառայության գնդապետ Ալեքսեյ Բուտիրսկին աշխատում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում 2012 թվականից: Մինչ տնօրենի պաշտոնում նշանակվելը նա եղել է ՌԴ ԱԻՆ ՃԿՊԱ ակադեմիայի զարգացման ինստիտուտի պետը: Նախկին տնօրենը՝ Յուրի Պոլեշչուկը, տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր կենտրոնի հիմնադրման օրվանից։ Լքում է պաշտոնը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: