30.04.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ավստրիա համագործակցության ուղղությունները
11.07.2024
Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ավստրիա համագործակցության ուղղությունները

Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Կողմերը ներկայացրել են երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը և առաջնահերթությունները,  քննարկել են այդ ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները: Անդրադարձել են նաև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարային ուղղություններին, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող հարցերի: Այցի շրջանակում Առնոլդ Կամմելն այցելել է նաև ՀՀ ՊՆ ՊԱՀՀ և հանդիպում ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Առնոլդ Կամմելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: