ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին իր ելույթում ընդգծել է.«Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը։ Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ»։ Նա վստահություն է հայտնել, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը դրական ազդակ կհաղորդի խաղաղության գործընթացին: