Վրաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով հոկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը», - ասված է հաղորդակցության մեջ։