Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: