Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո։