Թուրքիան ու Ադրբեջանը դեռ սպասելիքներ ունեն Նիկոլ Փաշինյանից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Ըստ քաղաքագետի՝ այդ սպասելիքներն են."1. խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որով ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ,2, Թուրքիայի հետ համապարփակ պայմանագրի կնքում և Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարում,3. Հայաստանի ինկորպորացիան Թուրքիայի տնտեսության մեջ,4. Հայկական բանակի վերակազմավորման դադարեցում, ինչը պահանջում է Ադրբեջանը,5. Հայաստանի նախկին ղեկավարների հանդեպ Հաագայի տրիբունալի դատավարության գործընթաց, Արցախի Առաջին պատերազմի ժամանակ "մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար", քայլականների քաղաքական հեռանկարի ամրապնդման համար:Սա է քայլականների առաջիկա օրակարգը",- գրել է նա։