Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնակատարից առաջարկ է ստացել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՊՆ-ն հաստատեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հրաժարականը: Ըստ մամուլի, հենց Արշակ Կարապետյանը կփոխարինի նախարարի պաշտոնում Վաղարշակ Հարությունյանին: