Մարտի 1-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է մահվան մեկ դեպք։ ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կատարվել է 88 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 44 քաղաքացի։Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9223 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2910 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 35 դեպք է արձանագրվել: