30.07.2025
Հայաստանը արժևորում է Կոլումբիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. ՀՀ նախագահ
20.07.2022
Հայաստանը արժևորում է Կոլումբիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ Կոլումբիայի Անկախության տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կոլումբիայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը մեծապես արժևորում է Կոլումբիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Հավատացած եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կոլումբիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։