7.06.2025
Վիրավորներից մեկը ԱԱԾ աշխատակից է. Վանեցյան
20.06.2022
Վիրավորներից մեկը ԱԱԾ աշխատակից է. Վանեցյան

Ապարանում հնչած կրակոցների հետեւանքով երկու հոգու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Վիրավորներից մեկը ԱԱԾ աշխատակից է: Այս մասին հայտնում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: «Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին:Սպասում եմ իրավապահների գործողություններին և արձագանքին:Հ.Գ. ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք», - գրել է Վանեցյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ուշ երեկոյան Արագածոտնի Նիգավան համայնքում տեղի է ունեցել զինված միջադեպ: Կրակոցների հետևնքով կա 6 վիրավոր, մեկ զոհ: Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, որ զոհերի թիվը հասել է 2-ի, թեև ոստիկանությունից այս փաստը դեռ չեն հաստատել: Ըստ Politik.am-ի` ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։  ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։  Ավելի ուշ ոստիկանությունից հերքեցին, թե վիճաբանությունը քաղաքական ենթատեքստ ունի: