Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաև ականանետներ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը` կիսվելով ՀՀ ՊՆ հաղորդագրությամբ այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետներից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ «Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ «ԱՆՊԱՏԺՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՆՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԾՆՈՒՄ»,- շեշտել է նա։