Բաքուն խորացնում է հայատյացության քաղաքականություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ "Երեկ ադրբեջանական զինված ուժերն Արցախում սպանեցին են 4 հայ զինծառայողի, որոնք պաշտպանում էին իրենց Հայրենիքը, հայրենի օջախը, իրենց տունն ու ընտանիքը։ Այս նոր հրապարակվող զեկույցում փաստերով, օբյեկտիվ ապացույցներով է հիմնավորված՝ ինչ վիճակ է իրականում ու ինչ է տեղի ունենալու։ Սա ադրբեջանական թշնամանքի ու հայատյաց պետական քաղաքականության բնական հետևանքն է, որից նրանք ոչ միայն չեն հրաժարվել, այլ ավելի են խորացրել թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ", - գրել է Թաթոյանը։