ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանն ու Աննա Մկրտչյանը այցելել են ձերբակալվածների պահման վայր` հանդիպելու Արմեն Աշոտյանին. "Արմենի ուժեղ կամքի ու համառ բնավորության մասին բոլորը գիտեն, այս մասին նույնիսկ ավելորդ է լրացուցիչ խոսել: Արմենը միայն խնդրեց փոխանցել, որ շնորհակալ է բոլորին` իր կողքին կանգնելու և սատարելու համար",- գրել է Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում: Հիշեցնենք, Արմեն Աշոտյանի կալանքի որոշումը դատարանը կհրապարակի այսօր կեսօրին: