2019 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6,9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 4,7 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8,9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15,3 տոկոսով: Տվյալները հրապարակել է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը: