Երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։ Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։ Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։