Այսօր Տավուշի մարզպետը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ փակ հանդիպում է ունեցել սակավաթիվ կիրանցիների հետ՝ վերահաստատելով, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին։ Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը երեկ գիշեր վերադարձել է Երևանից Կիրանց:"Կրկին խոսվել է փոխհատուցման մասին, ինչն առաջացրել է բնակիչների զայրույթն ու դժգոհությունը։ Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը՝ կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել հայրենի հողը որևիցե գումարի դիմաց հանձնելու դավաճանական օրակարգին։ Ես շարունակում եմ հետևել գյուղում տեղի ունեցող իրադարձություններին և մնալ տավուշցիների կողքին",- գրել է պատգամավորը։