Ադրբեջանում "կոմանդո" հատուկ նշանակության ջոկատայինները վարժանքներ են անցկացնում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով ԱՀ պաշտպանության նախարարությունը, "իրականացվել է օպերատիվ իրավիճակի գնահատում, կազմվել են մարտավարական հաշվետվություններ, պատրաստվել են անհրաժեշտ տեղեկատվություն եւ խնդիրներ են դրվել ստորաբաժանումներին": Ստորաբաժանումները գործողություններ են իրականացրել բնակավայրերում և բաց տարածքներում ռեյդերի անցկացման, ինչպես նաև այլ գործողությունների ուղղությամբ, հայտնում են ԶԼՄ-ները: