10.04.2026
Գագիկ Ծառուկյանի օրակարգում քաղաքական կոնսուլտացիաներ ընդգրկված չեն
12.09.2024
Գագիկ Ծառուկյանի օրակարգում քաղաքական կոնսուլտացիաներ ընդգրկված չեն

Գագիկ Ծառուկյանը օլիմպիական խաղերին հաջորդող այս ժամանակահատվածում աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով, կենտրոնացած է բազմաթիվ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման վրա, և օրակարգում քաղաքական կոնսուլտացիաներ կամ դրանց առնչվող հարցեր ընդգրկված չեն: Այս մասին հայտնում է ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը:"Սա միանշանակ է։Ամենայն հարգանքով տարբեր քաղաքական ուժերի, դրանց անդամների հանդեպ, թեև կան համատեղ աշխատանքի հաջողված պատմություններ, և շատերի հետ պահպանվում են մարդկային լավ հարաբերություններ, այնուամենայնիվ, գոնե այս պահին, քաղաքական կոնսուլտացիաներ և համագործակցային ձևաչափերի շուրջ քննարկումներ չեն ընթանում: Ավելացնեմ նաև, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք",- գրել է խոսնակը։