ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միասին Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա են գտնվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հոգեհանգստի արարողությանը: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի գիշերը՝ առողջական խնդիրների հետևանքով, 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանը: