ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայաստան» դաշինքի գրասենյակում է: Այսօր դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։ Ավելի վաղ նա հայտարարություն էր տարածել՝ իր աջակցությունը հայտնելով Ռոբերտ Քոչարյանին: Իսկ նախկին նախագահը իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ պաշտոնի առաջարկ է անելու Կարեն Կարապետյանին: Թե ինչի մասին է խոսքը՝ Քոչարյանը չի մանրամասնել: