ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է պետության ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այցը նախատեսված է մինչև այս տարվա վերջ, Պեսկովը նշել է. "Թեև, իհարկե, հրավեր կա։ Այս պահին ստույգ ժամկետներ չկան":