ԱՄՆ

Շաբ
25
Feb

Ադամ Շիֆ. Պետք է մեծացնել ճնշումները Ադրբեջանի վրա` հակահայկական դրսևորումները նվազեցնելու համար

Հրադադարի խախտման բոլոր դեպքերն անթույլատրելի են։ Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նա կոչ է արել ԱՄՆ վարչակազմին ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ.

«Պետք է մեծացնել ճնշումները Ադրբեջանի վրա` հակահայկական դրսևորումները նվազեցնելու համար»: Կոնգրեսականը նաև նշել է, որ կողմ է, որպեսզի շփման գծի ողջ երկայնքով միջադեպերի հետաքննության մոնիթորինգային սարքեր տեղադրվեն:

Կիր
19
Feb

Ամերիկյան մամուլը հարձակվել է Թրամփի վրա «անապացույց պնդումներով»

ԱՄՆ կառավարական շրջանակներում Reuters-ի աղբյուրները հաստատել են ավելի վաղ New York Times-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Դոնալդ Թրամփի ընտրարշավի մասնակիցները կապի մեջ են եղել Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ:

Ուրբ
17
Feb

Փորձագետ. Թրամփի նպատակն է ջախջախել ԻՊ–ին եւ ընդգծել ԱՄՆ-ի դերը

Президент США Дональд Трамп

Ամերիկյան ԶԼՄ–ների փոխանցմամբ, Պենտագոնը կարող է առաջարկել Դոնալդ Թրամփին ցամաքային գործողություն սկսել Սիրիայում։

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ Թրամփի նպատակն է ցուցադրել, որ ԻՊ–ի ջախջախման գործում առանցքային դեր են խաղացել ամերիկացիները`գրավելով Ռաքքան, փոխանցում է pravda.ru–ն։

Հնգ
16
Feb

Փորձագետներ. Բաքուն չեզոք տարածք է`Մերձավոր Արևելքում ԱՄՆ – ՌԴ համագործակցության հարցերը քննարկելու համար

Այսօր Բաքվում կայանալու է ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հանդիպումը ԱՄՆ–ի զինված ուժերի միավորված շտաբերի պետ Ջոզեֆ Դանֆորդի հետ։
ԵԱՏՄ–ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը հայտարարել է, որ հանդիպման նպատակն է ռուսական կողմի հետ քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցերը Սիրիայում ու Իրաքում, փոխանցում է azeri.today–ը։

Ըստ նրա, Բաքուն չեզոք տարածք է`Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի ու ՌԴ–ի համագործակցության հարցերը քննարկելու համար։ Նա նշել է, որ Բաքուն կարող է դառնալ մշտական հարթակ ռուս–ամերիկյան քննարկումնեի համար։

Հնգ
16
Feb

Կորոտչենկո. ԱՄՆ–ի և արաբական երկրների դաշինքն ընդդեմ Իրանի սպառնում է տարածաշրջանին

ԱՄՆ–ի և մի շարք արաբական երկրների նոր ռազմական դաշինքն ընդդեմ Իրանի կարող է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք հանդիսանալ։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և արաբական դաշնակից պետությունները քննարկոում են ռազմական դաշինք ձևավորելու հնարավորությունը, որն ուղղված կլինի Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի երկրների աղբյուրներին։

Հնգ
16
Feb

The Wall Street Journal. ԱՄՆ-ն ծրագրում է ռազմական դաշինք ստեղծել Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և արաբական դաշնակից պետությունները քննարկոում են ռազմական դաշինք ձևավորելու հնարավորությունը, որն ուղղված կլինի Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի երկրների աղբյուրներին։

Նշվում է, որ դաշինքում կարող են ընդգրկվել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Հորդանանը։ Այլ արաբական երկրներ ևս կարող են միանալ բլոկին։
Համաձայնագրում կպարունակվի դրույթ այն մասին, որ մասնակիցներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա դաշինքի մնացած բոլոր անդամների դեմ։

Չոր
15
Feb

Հայ դատը կոչ է արել Պետդեպին թույլ չտալ «Երկաթե գմբեթ»-ի վաճառքն Ադրբեջանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին կոչ է արել ընդդիմանալ Ադրբեջանին իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքին և դրանով իսկ ամերիկյան սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցմանը երրորդ կողմի:

Չոր
15
Feb

Արաբագետ. Մերձավոր Արևելքում Թրամփի որոշումները կախված են մի շարք գործոններից

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումից առաջ Մերձավոր Արևելքի վաշինգտոնյան ինստիտուտը զեկույց է հրապարակել, որտեղ Թրամփի վարչակազմին է ներկայացվել արաբա–իսրայելական կարգավորման ծրագիրը։

Փաստաթղթում նշված է, որ Թրամփի վարչակազմի առջև կանգնած են մի շարք խնդիրներ Սիրիայում, Իրաքում, Եմենում ու Լիբիայում, որտեղ պետական համակարգը վտանգված է, այդ իսկ պատճառով արաբա–իսրայելական խնդիրն առաջնային չի տարածաշրջանի համար։

Ուրբ
10
Feb

Սենատում ԱՄՆ նոր վարչակազմին կոչ են արել ավելի կոշտ լինել Մոսկվայի նկատմամբ

Սենատի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի անդամները կոչ են արել ԱՄՆ նոր վարչակազմին ավելի «կոշտ դիրքորոշում զբաղեցնել» Մոսկվայի հանդեպ։ «Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու ապագա մարտահրավերները» լսումների ժամանակ օրենսդիրները հայտնել են, որ Թրամփի մտադրությունները՝ Ռուսաստանի հետ «մտերիմ հարաբերություններ հարթել», լուրջ մտահոգություն են առաջացնում կոնգրեսի անդամների մեծ մասի մոտ։

Երք
07
Feb

Պենտագոնն առաջարկել է Կոնգրեսին ԱՄՆ ռազմական բյուջեն ավելացնել $30 միլիարդով

Պենտագոնն առաջարկել է Կոնգրեսին ԱՄՆ ռազմական բյուջեն ավելացնել $30 միլիարդով: ԱՄՆ Զինված ուժերի հրամանատարները, ոգևորված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին հայտարարություններից, Կոնգրես են ներկայացրել իրենց կառույցների ֆինանսավորման ավելացման նախագիծը:

Այդ պլանները մասնակիորեն կարող են օգտագործվել 2017թ. ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագիծը կազմելիս, որը կոնգրեսականների քննարկմանը կուղարկվի արդեն մոտ ապագայում, հայտնում է Associated Press-ը։

Էջեր

Subscribe to RSS - ԱՄՆ