28.03.2024
Արաբագետ. Մերձավոր Արևելքում Թրամփի որոշումները կախված են մի շարք գործոններից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կորոտչենկո. ԱՄՆ–ի և արաբական երկրների դաշինքն ընդդեմ Իրանի սպառնում է տարածաշրջանին

ԱՄՆ–ի և մի շարք արաբական երկրների նոր ռազմական դաշինքն ընդդեմ Իրանի կարող է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք հանդիսանալ։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և արաբական դաշնակից պետությունները քննարկոում են ռազմական դաշինք ձևավորելու հնարավորությունը, որն ուղղված կլինի Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի երկրների աղբյուրներին։

Նշվում է, որ դաշինքում կարող են ընդգրկվել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Հորդանանը։ Այլ արաբական երկրներ ևս կարող են միանալ բլոկին։
Համաձայնագրում կպարունակվի դրույթ այն մասին, որ մասնակիցներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա դաշինքի մնացած բոլոր անդամների դեմ։

Ինչպես հաստատում է WSJ-ն՝ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն լինի միության մասնակիցներ, սակայն Վաշինգտոնը պատրաստ է դաշինքին տրամադրել զենք և հետախուզական տեղեկատվություն։ Թել-Ավիվը նույնպես կսահմանափակվի հետախուզական տվյալներով։ Թերթի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն համաձայն են համագործակցել Իսրայելի հետ պայմանով, որ Թրամփի վարչակազմը կչեղարկի օրենքը, որն ընդունվել էր Բարաք Օբամայի օրոք։ Այն թույլ է տալիս ահաբեկչությունների զոհերի հարազատներին հայցեր ներկայացնել ծայրահեղականներին աջակցող պետությունների դեմ։

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հայտարարել է օրենքի չեղարկման հասնելու պատրաստակամության մասին։ Թրամփի վարչակազմի կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան։

Նա նշել է, որ ոչ մի հիմք չկա Իրանի դեմ այդպիսի կոալիցիա ձևավորելու։ Իրանն ոչ ոքի չի սպառնում, Իրանը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ ու իրականացնում է միջուկային գործարքը, փոխանցում է РИА Новости–ն։

Ըստ նրա, օրինական ոչ մի հիմք չկա Իրանի դեմ ռազմական ագրեսիա սկսելու համար։
Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել համաեվրոպական բանակ ստեղծելու մասին բանաձը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար