6.10.2024

ՔՊ կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, զիջումը ներկայացնել հաղթանակ

Այսպես կոչված սահմանային ճշգրտումները «օդում թողելուց» և միակողմանի զիջումներից հետո, ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում Տավուշի հանձնված ուղղություններով:

ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ ու դա անել այնպիսի ոգևորությամբ, կարծես, մեծ լավություն են արել հայ ժողովրդին:

Նույնիսկ այդ ֆոնը ստեղծելու դեմքերը պատահական չեն ընտրվում` քպ-ին «չեստ տվող» համազգեստավորներից մինչև վարկաբեկված պերսոնաժներ:

Երբ այդ ամենը ֆիլտրում ես` տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ և խաբված հասարակություն:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 

Թեմայի այլ նորություններ