6.10.2024

Նախագահական ընտրություններ՝ Իրանում. ի՞նչ է կատարվում

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն, ինչպես միշտ, մեկնարկել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի քվեարկությամբ։


Նախագահի երկու թեկնածուները՝ պահպանողական Սայիդ Ջալիլին և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը, նախընտրական վերջին շաբաթվա արդյունքներով ունեն գրեթե հավասար հնարավորություններ՝ չնայած նրանցից առաջինն ավելի լավ է վարել քարոզարշավը և նաև հնարավորություն ունի ստանալու առաջին փուլից հետո ընտրարշավից դուրս մնացած պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմնակիցների մի մասի ձայները։


Իրանում խիստ կարևորվում է նաև ընտրողների մասնակցության ցուցանիշը, որն առաջին փուլում չի հասել քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թվի կեսին։


Ենթադրվում է, որ մի շարք ներքին և արտաքին քաղաքական հարցերում խիստ հակադիր դիրքորոշումներ ունեցող երկու թեկնածուների մրցակցության պայմաններում ընտրություններին մասնակցող քաղաքացիների թիվը կարող է որոշակի աճ գրանցել։


Իրանագետ Վարդան Ոսկանյան

Թեմայի այլ նորություններ