6.10.2024

Սահմանադրության օրվա շնորհավորանքը Փաշինյանն օգտագործեց Ալիեւի հերթական պահանջը ներկայացնելով

Ինչպես եւ ակնկալելի էր, Սահմանադրության օրվա շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանն օգտագործեց Ալիեւի հերթական պահանջը հայ ժողովրդին հրամցնելու համար։


«Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում»-ասել է նա:


Բոլորիս հայտնի հանգամանքները՝ դրանք Ալիեւը երազանքի ցուցակի բաղադրիչներն են, որոնք ՔՊ-ն սիրով իրագործում է։


Իսկ ՀՀ քաղաքացին իրականում ուզում է անվտանգություն ու խաղաղություն, որտեղ իր կենսական իրավունքները կլինեն հարգված, մի բան, որ Ալիեւի պահանջները բավարարող Փաշինյանը երբեք չի կարող ապահովել։ Ճիշտ հակառակը՝ հասել է նրան, որ մեր երկիրը սկսել են կոչել «Արեւմտյան Ադրբեջան», սա է Փաշինյանի ամենամեծ ձեռքբերումը…


Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան


 


 

Թեմայի այլ նորություններ