28.06.2024

Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Միջին օղակներում աշխատող որոշ պետական «ուսապարկեր» փորձում են իշխանություններին ծառայություններ մատուցել` զբաղված են բողոքի ակցիաների տեսագրություններն ուսումնասիրելով, որ նույնականացնեն, թե իրենց ենթականերից ով է մասնակցել դրանց: Ապա կանչում եւ բացատրություններ են պահանջում, նախատում։ Գերատեսչություններից մեկում բաժնի պետը հայտնաբերել է, որ ողջ բաժինը` 1-2-ի բացառությամբ, մշտապես մասնակցել է միտինգներին։ Կանչել է, որ «զրուցի» հետները` առաջարկելով դիմում գրել գնալ, եթե համաձայն չեն իշխանության վարած քաղաքականության հետ, չնայած աշխատակիցները փորձառու եւ, կարելի է ասել` անփոխարինելի կադրեր են։ Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին մասնակցելն էլ մեր սահմանադրական իրավունքն է:  


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը թեպետ թեւակոխել է պասիվ փուլ, ինչպես նախաձեռնողներն են ասում՝ վերակազմակերպման փուլ, սակայն իշխանություններին հանգիստ չի տալիս այս «մարած» շարժումը։ Փաշինյանի գրպանային ԱԱԾ-ն վերջին օրերին ակտիվորեն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու, միմյանց իրար դեմ հանելու գործին: Իշխանական կայքերի ու ֆեյքերի միջոցով հրապարակ են նետում ապօրինի արված գաղտնալսումներ եւ փորձում ընդդիմության ներքին զրույցներով պառակտել ընդդիմադիր ուժերին։ Դիցուք, ՀՅԴ ԳՄ անդամ, այժմ կալանավորված Գերասիմ Վարդանյանի հեռախոսազրույցն ինչ-որ մեկի հետ, որում նա վիրավորական արտահայտություններ է անում Բագրատ սրբազանի, Սերժ Սարգսյանի, ընդդիմության այլ ներկայացուցիչների հասցեին, այդ նպատակն ունի։ ԱԱԾ-ի պառակտիչ գործողությունները, մեր տեղեկություններով, առաջիկայում շարունակվելու են: Ոմանց փորձելու են կոմպրոմատներով ու քրգործերով վախեցնել, մյուսներին` «վերբովկա անել»։ Շարժման ակունքներում կանգնած Սուրեն Պետրոսյանը, չնայած բազմիցս հերքել է իր «առեղծվածային անհետացման» արդյունքում իրեն «վերբովկա անելու» մասին լուրերը, սակայն դրանք համառորեն շարունակվում են` նորանոր մանրամասներ ի հայտ բերելով։ Ըստ դրանց, մինչեւ Երեւան գալը` Տավուշում, շարժման ակտիվը Պետրոսյանի մոտ «ժուչոկ» է նկատել, այդ օրվանից սկսել են չվստահել նրան։


«Իրավունք» թերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սայաթ-Նովայի 40 հասցեում տեղակայված կենտրոնական գրասենյակում երեկ «ռազմական դրություն» էր: Այսպես են բնութագրում իրավիճակն ականտեսները: Եթե նախորդ անգամները, երբ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ բավարարվում էին միայն տարածքից մեքենաները «մաքրելով», այս անգամ բերվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս ռազմական ոստիկանության զորքեր: Փաստորեն, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու հարցում կա՛մ կարմիրբերետավորներն ու ոստիկանները սկսել են քչություն անել, կա՛մ նրա վախերն են արդեն պաթոլոգիկ դառնում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ամառային վոյաժների շրջանը խորհրդարանը հայտարարել է բացված․ պետական բյուջեի հաշվին, գործուղման անվան տակ ազգընտիրները ճանաչողական այցեր կկատարեն տարբեր երկրներ՝ աշխատանքը համատեղելով հանգստի հետ։ ԱԺ նախագահը վերջին օրերին օրական մի քանի նման կարգադրություն է ստորագրում՝ տարբեր գործուղումների մասին․ Ռիգա, Չիկագո, Վենետիկ, Պալերմո, Ստրասբուրգ, Տաշքենդ, Փարիզ, Գերմանիա, Բուխարեստ, Մոնրեալ, Բեռլին, Պեկին։ Հունիսի 25-27-ն էլ ԱԺ նախագահի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ռիգա՝ Լատվիայի Հանրապետություն։ 11 հոգանոց պատվիրակությունում, Սիմոնյանից բացի, երեք օրենսդիր է ընդգրկված՝ Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը եւ Էդուարդ Աղաջանյանը, մյուսներն Ալեն Աիմոնյանի եւ ԱԺ աշխատակազմի «տուրիստներն» են։ Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված չէ Սիմոնյանի խոսնակը, ով ընգրկված է եղել բոլոր նախորդ գործուղումների ժամանակ:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո սեւ-մութ ամպեր են կուտակվել ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին, ով, Կապանի տարածքային խորհրդի մյուս անդամների պես, արժանացել է գրավոր նկատողության՝ Կապանի ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցի համար։ Սակայն կան տեղեկություններ, որ Բաբայանի դեպքում Փաշինյանը չի բավարարվելու նկատողությամբ, քանի որ այլ լուրեր էլ են ականջին հասել։


Ըստ դրանց՝ Նարեկ Բաբայանի ընկերոջ «Աննար» ընկերությունն է իրականացնում կոմբինատի հողային աշխատանքները, տրանսպորտային փոխադրումները, եւ Բաբայանը մեծ դերակատարում է ունեցել որոշ ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու՝ ընկերոջը պատկանող ընկերությանը վստահելու հարցում։ Պայմանագրերից զրկված ընկերությունների սեփականատերերը, ենթադրվում է, «փորել» են Բաբայանի ոտքի տակ՝ Փաշինյանին հասցնելով անցանկալի ինֆորմացիան: Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է առաջիկա ընտրությունների նախապատրաստությունը, եւ Փաշինյանը լուրջ մտավախություններ ունի, որ Բաբայանի գործունեության արդյունքում մի քանի հարյուր ձայն ՔՊ-ն կկորցնի այս տարածքում:


Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը մտմտում է Նարեկ Բաբայանին ԶՊՄԿ-ից հեռացնելու հարցը` նրան փոխարինելով ավելի շրջահայաց ու համեստ ներկայացուցչով, եւ մտադիր է այս հարցը նախ քննարկել նեղ կռուգում` հունիսի 22-ին Ջերմուկում կայանալիք կուսակցական ժողովում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիմք ընդունելով վարչապետի ընտանիքի կայքում Տիգրան Ավինյանի այն պնդումը, թե ավագանու անդամ Սամվել Հակոբյանը պետք է հրաժարվի կա՛մ ԱԺ պատգամավորի օգնականի պաշտոնից, կա՛մ ավագանու մանդատից՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել էր վարույթ, եւ քնությունից հետո կարճել այն։ Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը կարճելիս հիմք է ընդունվել օրենքի 2024 թվականի մայիսի 25-ին ընդունվելու փաստը, որի կարգավորումները չէին կարող տարածվել մինչեւ այդ ծագած հարաբերությունների վրա։ Այսինքն՝ օրենքը լավ չեն հասկացել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել է հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը։ Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր նրան կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։ Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկ Ղեւոնդյանի որդուն, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:


Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. – «Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր, պահես»: Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղեւոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաեւ հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը: Ղեւոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որեւէ մտադրություն չի ունեցել:»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության թեման վերջին օրերին արտախորհրդարանական ուժերի ձեռամբ կրկին քաղաքական օրակարգ է մտել եւ քննարկումների թեժ փուլում է, բայց իշխանության ներսում դեռեւս այս հարցի շուրջ կոնսենսուս չի ձեւավորվել: Ինչպես հայտնի է, հայաստանյան արեւմտամետ դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը՝ Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»-ը, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը եւ Լեւոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը ձեւավորել են «Ժողովրդավարական ուժերի հարթակ» եւ պաշտոնապես առաջարկել են իշխանություններին հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Ընդ որում, արտախորհրդարանական ուժերը ժամկետ են դրել՝ գործընթացը սկսել 3-4 ամսվա ընթացքում:


Հարցն այնքան լուրջ է դրված արտախորհրդարանական ուժերի կողմից, որ այսօր անգամ ԱԺ-ում Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ լսումներ են անցկացվելու:
Չնայած արտախորհրդարանական այս ուժերի խիստ շտապողականությանը՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի ներսում ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ կան: Պատգամավորներից շատերը հենց քննարկումների ժամանակ կարծիք են հայտնել, որ դեռ «պատրաստ չենք» այս կարեւոր ու կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձին: Այսպես ասած՝ ՔՊ-ում երկու թեւի են բաժանված՝ մի մասը կարծում է, որ Հայաստանի միակ ճիշտ ուղին ԵՄ-ն է, մյուս մասն էլ կարծում է, որ ԵՄ անդամակցության հարցում չպետք է շտապել. պետք է յոթ չափել ու մեկ կտրել: Թե ինչ զարգացումներ կլինեն այս մասով, ի վերջո ՔՊ-ի որ թեւը կհաղթի՝ պարզ կդառնա առաջիկայում:»:


 

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor