29.09.2024

Ի՞նչ հիմքով են դադարել Վիգեն Քոչարյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները

Այսօր դադարել են Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները` պաշտոնավարման սահմանադրական ժամկետը լրանալու հիմքով։ Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։


«Հատկանշական է, որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ առաջին գիտնական անդամն է, ով պաշտոնավարել է սահմանադրական 5 տարվա ժամկետն ամբողջությամբ:


Շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին իր կատարած բարեխիղճ և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև դատական համակարգում ներդրված մեծ ավանդի համար»,- նշում են Դատական իշխանությունից։

Թեմայի այլ նորություններ